կարևոր
978 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-10 10:17

Վրաստանում այսօր կորոնավիրուսով վարակի 57 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում այսօր կորոնավիրուսով վարակի 57 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 57 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1830 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 9 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1334 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: