կարևոր
1262 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-09 22:17

Լուկաշենկոյի հայտարարությունն անհեթեթություն է. Լեհաստանի ԱԳ նախարար

Լուկաշենկոյի հայտարարությունն անհեթեթություն է. Լեհաստանի ԱԳ նախարար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը կառավարվում են Վարշավայից, անհեթեթություն են: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դրանք անհեթեթ ենթադրություններ են»,- ասել է Ռաուն` Կարպաչում տեղի ունեցած տնտեսական ֆորումի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին:

«Բելառուսական հասարակության համար նման վիրավորական փաստարկումն արժանի չէ վստահության ոչ Բելառուսում, ոչ էլ Լեհաստանում: Սա նորություն չէ: Դժվար է նույնիսկ դրան մեծ ուշադրություն հատկացնել»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում բողոքի ակցիաները ղեկավարվում են արտերկրից, այդ թվում հատուկ կենտրոնից, որը տեղակայված է Վարշավայում: