կարևոր
655 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 22:02

Սերժ Սարգսյանը հանդիպել է վերջերս Հանրապետական կուսակցությանը անդամագրված երիտասարդներին

Սերժ Սարգսյանը հանդիպել է վերջերս Հանրապետական կուսակցությանը անդամագրված երիտասարդներին

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը վերջերս անդամագրված երիտասարդների հերթական հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի հանրապատեկան կուսակցության երիտասարդական կազմակերպությունից:

 Այս անգամ հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի Խորհրդի (ՀՀկ Եկ Երևանի խորհուրդ) նոր անդամները և խորհրդի հիմնական կազմը: Երիտասարդները ՀՀ 3-րդ Նախագահի հետ հարց ու պատասխանի, ինչպես նաեւ ոչ ֆորմալ շփման ընթացքում տվեցին ներքաղաքական եւ միջազգային օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ ներկայացրցեին հետագա աշխատանքների կազմակերպման իրենց տեսլականը:

«Շարունակվում է երիտասարդների ակտիվ հոսքը Հանրապետական կուսակցություն: Բազմաթիվ երիտասարդներ՝ կիսելով մեր քաղաքական հայացքներն ու համոզմունքները, համալրում են մեր շարքերը: Վառ օրինակ է 50 երիտասարդների անդամակցությունը ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդին, ինչը վկայում է, որ երիտասարդները իրենց վստահությունը տալիս են մեր երկրում գործող ամենասկզբունքային քաղաքական ուժին: ՀՀԿ-ն պահպանում է իր կայուն և վստահություն ներշնչող գործելաոճը, ինչը, համատարած անորոշության մեջ մեր առավելություններից է» ,- ասաց ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Նարեկ Թադևոսյանը:

Կուսակցությանը միացած երիտասարդներից մեկը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Կարապետ Կարապետյանն է՝ ով որպես կուսակցությանը միանալու շարժառիթներից մեկը նշեց, որ իրեն զայրացնում է քաղաքական օգուտի համար Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը կասկածի տակ դնելը։ Կարապետը պատրաստ է ուժերի ներածի չափով պաշտպանել մեր հայրենիքը՝ այս անգամ քաղաքական դաշտում։

«Ինչպես եւ խոստացել էինք՝ նմանօրինակ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու։ Սա երիտասարդության հետ տարվող ամենօրյա աշխատանքի արդյունք է» ,- նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյան: