20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սու -27 կործանիչը բարձրացել է Սև ծովի վրա` ամերիկյան հետախուզական ինքնաթիռի դեմն առնելու նպատակով: Այդ մասին տեղեկացրել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Ռուսաստանի օդային տարածքի կառավարման օբյեկտները հայտնաբերել են պետական սահմանին մոտեցող օբյեկտ:
«Սու -27 կործանիչն օդ է բարձրացվել, որի անձնակազմն այն դասել է որպես ԱՄՆ ռազմավարական հետախուզական ինքնաթիռ RC-135 և ուղեկցել Սև ծովի վրայով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս ամռանը մասնագետները մի քանի անգամ արդեն նկատել են օտարերկրյա ինքնաթիռներ Ռուսաստանի տարածքների մոտակայքում: