կարևոր
484 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 20:42

Լրագրողական կառույցները Ալեն Սիմոնյանի առաջարկը վտանգավոր են համարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում եւ այլ հարթակներում վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված պատժաչափերը կտրուկ խստացնելու օրինագիծ է շրջանառվում խորհրդարանում:

Եթե այժմ վիրավորանքի համար մինչեւ 1 մլն, իսկ զրպարտության դեպքում մինչեւ 2 մլն փոխհատուցում է նախատեսված քաղաքացիական օրենսգրքով, ապա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է 5 անգամ մեծացնել պատժաչափերը՝ 1 մլն-ի փոխարեն հինգ, երկուսի փոխարեն՝ 10 մլն դրամ սահմանել: Լրագրողական տարբեր կառույցներ, սակայն, մտահոգություններ ունեն այս հարցում:

Հայկ Սահակյանն է անդրադարձել թեմային: