կարևոր
1106 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 20:30

Տիխանովսկայան կարևորել է Բելառուսի և Ռուսաստանի լավ հարաբերությունների պահպանումը

Տիխանովսկայան կարևորել է Բելառուսի և Ռուսաստանի լավ հարաբերությունների պահպանումը

 Բելառուսը պետք է լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահական ընտրություններում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան` լեհական Կարպաչում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը Բելառուսի կյանքում ունի կարևոր նշանակություն, քանի որ մեզ միավորում են առևտրատնտեսական կապերը: Մենք չենք կարող անջատվել Ռուսաստանից: Նա միշտ կլինի մեր հարևանը, և մենք պետք է նրանց հետ ունենանք լավ հարաբերություններ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ: Մենք բոլոր երկրներին խնդրում ենք, որպեսզի ներկա դրությամբ թույլ տան մեզ ինքնուրույն զբաղվել մեր խնդիրներով»,- ասել է Տիխանովսկայան:

Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմության առաջնորդը հենց Տիխանովսկայան է, սակայն նա այժմ գտնվում է երկրից դուրս: