կարևոր
1973 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-09 19:53

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան հետ

Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է առաջին նախագահի գրասենյակը։

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: