30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարած 100 փոքր չափի ավտոբուսների մրցույթում հաղթել է «Մուլտի մոթորս» ընկերությունը:
Այն պատկանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Մեկ ավտոբուսի համար Երեւան համայնքը «Մուլտի մոթորս»-ին կվճարի 18 մլն 250 հազար դրամ: Ընկերության հետ պայամանագիր կկնքվի 10 օրից:
Հիշեցնենք, որ մրցույթի պայմանների համաձայն՝ ավտոբուսները պետք է լինեին 12 մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ: Արդեն փաստ է, որ մրցույթում հաղթած ավտոբուսը այն է, որի մասին խոսել էր Դավիթ Խաժակյանը:
Ի դեպ, ավելի վաղ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել էր՝ այն որ փոքր ավտոբուսներ են ձեռքբերում չի նշանակում, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի: