կարևոր
1584 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-09 18:20

Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ աշխատանքները տարվում են: Հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին»,- ասել է Նաղդալյանը:

Գլխավոր հյուպատոսությունն Էրբիլում կբացվի մոտ օրերս: Ինչպես հաղորդում է «SHAFAQ» լրատվական գործակալությունը` Էրբիլի նահանգապետ Ֆիրսաթ Սոֆին Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Երևանի և Էրբիլի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների զարգացումը` առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

2017թ. մարտի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Իրաքի Էրբիլ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսական շրջանում կընդգրկվի Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ):