կարևոր
1055 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 17:56

Իլոն Մասկը կորցրել է դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում

Իլոն Մասկը կորցրել է դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում դիրքից զրկվել է այն բանից հետո, երբ մեկ օրում կորցրել է 16,3 միլիարդ դոլար: Այդ մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ի։

Ըստ այս վարկանիշի՝ այժմ Մասկի կարողությունը կազմում է 82,2 մլրդ դոլար, ինչը հնարավորություն է տալիս նրան զբաղեցնելու վեցերորդ հորիզոնականը: 

Միլիարդատիրոջ կարողության կտրուկ կրճատումը պայմանավորված է Tesla-ի բաժնետոմսերի անկմամբ: Նախօրեին դրանք կորցրել են արժեքի հինգերորդ մասը՝ ընկնելով 21,06 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 330,21 դոլար: Դեռևս սեպտեմբերի 1-ին Tesla-ի արժեթղթերը մեկ երրորդով ավելի թանկ էին՝ 498 դոլարից ավելի:

BBI-ի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդը մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ իր 186 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը գնահատվում է 121 մլրդ դոլար: Երրորդը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (103 մլրդ դոլար): Չորրորդ հորիզոնականում տեղ է գտել Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 85,5 միլիարդով, իսկ հինգերորդում՝ ներդրող Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը 82,4 մլրդ դոլար է։