12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնոււմ են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են հայ-տաջիկական համագործակցության հետագա ամրապնդման համար:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև կառուցողական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր ժողովուրդների շահերից»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սարգսյանն Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: