կարևոր
826 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 17:02

Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահի դեմ

Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահի դեմ

Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ: Սեպտեմբերի 9-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բարձրաստիճան պաշտոնյան չի տուժել, զոհվել է երեք մարդ: Տեղեկությունը հայտնում է  ՏԱՍՍ-ը:

Փոխնախագահի ներկայացուցիչը նշել է, որ Սալեհի պահակախմբի վրա հարձակման հետեւանքով տուժել է 3 թիկնապահ, պաշտոնյան անվնաս է:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝  ահաբեկչական գործողության զոհ է դարձել 3 մարդ, 12-ը տուժել են։