կարևոր
764 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 16:37

Ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը. Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

Ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը. Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը: 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունը.

«ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և Բնապահպանության նախարարների 2011 թվականի համատեղ հրամանով հաստատվել է ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառներին անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը։

ՀՀ կառավարության 2011 թվականի N 1535-Ն որոշմամբ  սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին տրվում է արտոնություն՝ սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ։

Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։

2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից անտառամերձ համայնքների բնակիչներին հատկացվել է շուրջ 102 000 պահեստավորված խմ թափուկ վառելափայտ, 2019 թվականին՝ շուրջ 87 000 պխմ, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 23 000 պխմ։

Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։

Հավելենք, որ թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։

Հիշեցնենք, որ թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը»։