կարևոր
990 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 15:51

Հունաստանում այրվել է միգրանտների խոշորագույն ճամբարը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լեսբոս կղզում միգրանտների եւ փախստականների Մորիա խոշորագույն ճամբարն ամբողջությամբ այրվել է. դրա պատճառ կարող էր դառնալ հրկիզումը. հրշեջներին խանգարել են մարել կրակը: Այս մասին հաղորդել է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

Մորիայում տեղակայված է միգրանտների խոշորագույն ճամբարը Հունաստանում. այստեղ գտնվում է 12,8 հազար մարդ: Հրդեհը բռնկվել է այն բանից անմիջապես հետո, երբ հայտնի է դարձել ճամբարում կորոնավիրուսով վարակման 35 դեպքի մասին: Այստեղ արդեն մեկ շաբաթ կարանտին է գործում:

«Մորիա ճամբարն այրվել է եւ շարունակում է գրեթե լիովին այրվել այն դեպքում, երբ մեծ քանակությամբ միգրանտներ ու փախստականներ պատսպարվել են շրջակա կալվածքներում եւ լեռներում: Շատերն ուղեւորվել են քաղաք: Ոստիկանների մեծ ջոկատը շրջապատել է այդ շրջանը»,-հաղորդում է հեռուստաալիքը:

«Հրդեհներ են սկսվել նաեւ միգրանտների ու փախստականների ընդունման եւ նույնականացման կենտրոնի ներսում, արդյունքում իշխանությունները ձեռնամուխ են եղել ճամբարի տարհանմանը:

Ըստ հաղորդագրությունների, հրդեհը բռնկել է այն մասին հաղորդագրություններից հետո, որ 35 մարդու մոտ արձանագրվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան, եւ որ նրանք պետք է մեկուսացվեն իրենց ընտանիքների անդամների եւ այն մարդկանց հետ, ովքեր նրանց հետ շփվել են»,-հաղորդել է ERT-ն:

Ինչպես հեռուստաալիքին հայտնել է հրշեջ ծառայության ղեկավարը, վկաների ցուցմունքների համաձայն, միաժամանակ եղել են հրդեհների տասն օջախներ: Հրշեջ ծառայությունը հաղորդել է դիմադրության մասին, որի հետ նա բախվել է հրդեհը մարելու ժամանակ:

Հյուսիսային Էգեյան ծովի նահանգապետ Կոստաս Մուտզուրիսի խոսքով՝ առանձին մարդիկ փորձել են ճամբարից դուրս գալ ուշ երեկոյան եւ գնալ լեռների կողմը, կարծելով, որ այդպիսով իրենք կկարողանան խուսափել կորոնավիրուսի վտանգից: Սկսվել են անկարգություններ: Նահանգապետի խոսքով՝ խոսքը մարդկանց ինքնաբերական ռեակցիայի մասին է:

Մուտզուրիսը ասել է, որ ինքը գտնվում է կարանտինի մեջ, քանի որ հիվանդների հետ է շփվել: