կարևոր
1093 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 15:34

Ռաֆայել Նադալը վերադառնում է մեծ թենիս

Ռաֆայել Նադալը վերադառնում է մեծ թենիս

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաստատել է, որ յոթ ամսվա ընդմիջումից հետո, առաջին մրցաշարը, որին կմասնակցի կլինի Հռոմում կայանալիք թենիսի «Մաստերս» կարգի մրցաշարը, որը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Այս մասին Նադալը ասել է Իտալիայում մրցումների շնորհանդեսի ժամանակ ցուցադրված ուղերձում: 

««Ֆորո Իտալիկո»-ն ինձ համար միշտ կարևոր տեղ է ունեցել։ Բայց այս տարի մրցաշարն ինձ համար առանձնահատուկ նշանակություն կունենա, քանի որ ես երկար ընդմիջումից հետո վերադառնում եմ մրցումներին»,-ասել է Նադալը:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Նադալը բաց է թողել US Open-ը: Բացի այդ, իսպանացին մի քանի անգամ ասել է, որ 2020-ում հնարավոր է այլևս չմասնակցի որևէ մրցաշարի: Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» 19-ակի հաղթող է: Նա 12 անգամ հաղթել է «Ռոլան Գարոսում», 4 անգամ ԱՄՆ բաց առաջնությունում, 2 անգամ Ուիմբլդոնի մրցաշարում: