կարևոր
446 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-09 14:15

Ալկոհոլային թունավորումից մահվան մեկ նոր դեպք է գրանցվել

Ալկոհոլային թունավորումից մահվան մեկ նոր դեպք է գրանցվել

Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան ևս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 18-ի։ Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։

Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։ 

Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսը Արմավիրի բնակիչ են։

Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որոնց պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից: