25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Սահմանադրության փոփոխման խնդիրը Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանի և նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության միջև կնքված հուշագրի կետերից մեկն է. այս մասին ասաց Սամվել Բաբայանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում մշակվում է նոր Սահմանադրություն։ «Մենք սպասում ենք՝ իրենք փոխեն, հետո համահունչ Սահմանադրություն ունենանք, որ չհակասենք»,- ասաց Բաբայանը։
Պատգամավորներից մեկը հիշեցրեց, որ Սամվել Բաբայանը հանդես էր գալիս Սահմանադրության 48-րդ կետի փոփոխության օգտին՝ հանել 10 տարվա մշտական բնակության սահմանափակումը, և հետաքրքվեց՝ այսօր իրենց քաղաքական օրակարգում այդ հարցը կա՞։
«2000 թ.-ին իմ դեմ գործած հանցագործության մասով դատախազությունում քննություն է ընթանում։ Կպարզեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ ինչ է կատարվել, տեռորիստներն ովքեր են։ Երբ կբացահայտվի, այդ 10 տարվա հարցը ավտոմատ լուծում ստանում է՝ վերականգնել բոլոր իրավունքները»,- պատասխանեց Սամվել Բաբայանը։
Պատգամավորը տարակուսեց․ «Այսինքն՝ եթե դա Ձեզ չի վերաբերում, ապա այդ փոփոխությունների կարիքը չկա՞»։
Բաբայանն արձագանքեց՝ Սահմանադրությունը փոխվելու է, բայց կսպասեն, Հայաստանում փոփոխությունը կատարվի, այն ժամանակ առաջարկ կանեն: «Կարող է 10-ը 5 սարքենք, բայց այդ ժամանակ կխոսենք»,- ասաց նա։