16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Հայաստանցի շախմատիստ Զավեն Անդրիասյանը հաղթող է ճանաչվել lichess․org հարթակում անցկացված Bullet Shield Arena առցանց մրցաշարի հերթական փուլում:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Չորս ժամ տևած գերկայծակնային մրցաշարին մասնակցել են 4 303 շախմատիստներ։ Երևանցի գրոսմայստերն անցկացրել է 138 պարտիա, վաստակել է 396 միավոր և գրավել է առաջին տեղը:
Զավեն Անդրիասյանը 2005 թ. նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը, նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ 2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։ 2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց` 17 տարեկանում, դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։ Տարբեր տարիներին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։