կարևոր
1032 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-09 12:16

Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը

Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը:

Այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարևոր գաղափար եմ համարում: Աշխարհազորը դիտեք որպես բանակի ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ այժմ գաղափարը դրված է շրջանառման մեջ, և մյուս բոլոր հարցերին անդրադարձ կկատարվի օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:

Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: