Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Չեխիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք, ինչը վկայում է հանրապետությունում դրա տարածման տեմպերի զգալի արագացման մասին: Սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտնել է առողջապահության ազգային նախարարությունը, տեղեկացանում է ՏԱՍՍ-ը:
Մեկ օրում չեխ բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 164 նոր դեք, ինչը կրկնակի բարձր է նախորդ օրվա ցուցանիշից, երբ հանրապետությունում արձանագրվել էր 563 ախտահարված: Առավել բարդ համաճարակաբանական իրավիճակ է Պրահայում: Չեխիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը, առողջապահության նախարարության համաձայն, սեպտեմբերի 1-ից մեծանում են:
Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 29 877: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից Չեխիայում մահացել է 441 բնակիչ, 19 027-ը բուժվել է: Այս պահին հանրապետությունում կա կորոնավիրուսով 9 272 հիվանդ:
Դա նույնպես ռեկորդային ցուցանիշ է, որն առաջին անգամ է արձանագրվել համաճարակի ամբողջ ժամանակահատվածում: Հոսպիտալացված է 234 մարդ, որոնցից 62-ի վիճակը բժիշկները համարում են ծանր: Մարտի 1-ից, երբ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ազգային տարածքում նոր կորոնավիրուսի հայտնվելու մասին, Չեխիայում կատարել են 982 811 թեստ վարակվածների հայտնաբերման համար: Վերջին օրը թեստավորում է անցել հանրապետության 11 հազարից ավելի բնակիչ։