05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն աճել է հունիսից ի վեր մինչեւ առավելագույն ցուցանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վկայում են The Hill թերթի եւ Հարիսի հետազոտական ծառայության համատեղ անցկացրած հարցախույզի արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 8-ին:
Հետազոտությունը ցույց է տվել, որ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս հարցման մասնակիցների 47 տոկոսը: Հակառակ կարծիքին է հարցվածների 53 տոկոսը: «Վերջին անգամ Թրամփին հավանություն տալու վարկանիշը 47 տոկոսի է հասել հունիսի 8-ից մինչեւ 10-ը կատարված հարցման արդյունքներով»,- նշում է The Hill-ը: Օգոստոսի 22-ից մինչեւ 25-ն անկացված հացման համաձայն՝ Թրամփի աշխատանքին դրական գնահատում է տվել հարցման մասնակիցների 44 տոկոսը:
Վերջին հարցումը կատարվել է սեպտեմբերի 5-ից 8-ն ԱՄՆ-ի 2 832 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագական սխալանքը կազմում է շուրջ 1,8 տոկոսային կետ։