19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 8-ին, ժամը 17:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ։
Ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։