23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ: Սեպտեմբերի 9-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում որոտած պայթյունի հետեւանքով բարձրաստիճան պաշտոնյան չի տուժել, զոհվել է երեք մարդ, հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սալեհի ներկայացուցչին եւ աղբյուրներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փոխնախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ Սալեհի պահակախմբի վրա հարձակման հետեւանքով տուժել են երեք թիկնապահ, պաշտոնյան անվնաս է: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ ընդամենն ահաբեկչական գործողության զոհ է դարձել երեք մարդ, 12-ը՝ տուժել։