12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 19 հազար 530, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 19 հազար 372, 2018-ին 19 հազար 652: Այսինքն` ծնվածների քանակն 158-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2018-ի հունվար-հուլիսի համեմատ այն հակառակը՝ պակասել է 122-ով: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է ավելացել:
Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մահացել է 17 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հուլիսին մահացածների թիվը կազմել է 15 հազար 793, 2018-ին՝ 15 հազար 565 մարդ է մահացել:
Այսինքն` 1343-ով ավելացել է մահացածների քանակը: Պաշտոնական տվյալներով, հուլիսին Covid-19-ից մահացել է 320 մարդ, հունիսին՝ 355: Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020 թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: