կարևոր
894 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 23:17

Համախմբված թիմ ունենք. Կապառոս

Համախմբված թիմ ունենք. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով իր գլխավորած թիմը Էստոնիայի դեմ հավասարակշռված խաղ ցուցադրեց:

«Ես շնորհավորել եմ հավաքականի ֆուտբոլիստներին: Բոլորը շատ լավ խաղ ցուցադրեցին: Համախմբված թիմ ունենք: Շնորհավորել եմ նաև նրանց, ովքեր նախորդ հանդիպմանը մասնակցեցին, բայց չխաղացին այսօր: Մենք դաշտ էինք մտել հաղթանակի համար: Եվ այն կարծիքին եմ, որ լավ գործեցինք թե պաշտպանությունում և թե հարձակման գծում: Այժմ պետք է պատրաստվենք մյուս խաղին: Մեր թիմը հավասարակշռված խաղ ցուցադրեց երկու կեսերում էլ»,-հետխաղյա մամուլի ասուլիսին ասաց Կապառոսը:

Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Էստոնիային հաղթեց 2:0 հաշվով: Երրորդ տուրում Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Վրաստանի հավաքականի հետ: Այդ խաղը նախատեսված է հոկտեմբերի 11-ին: