կարևոր
479 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 22:22

Մեր մրցակիցները. Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան չպարզեցին հաղթողին

Մեր մրցակիցները. Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան չպարզեցին հաղթողին

 Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման C դիվիզինում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, կայացան են երկրորդ տուրի խաղերը:

Վրաստանի ընտրանին Թբիլիսում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Վրացիները 13-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Օկրիաշվիլին: Հյուսիսային Մակեդոնիան 33-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Ռիստովսկին: Ի վերջո այդ խաղում այլ դարպասի գրավում չարձանագրվեց: 

Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա`1:1:

Երրորդ տուրի շրջանակներում Էստոնիան կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ Հայաստանի հավաքականը Երևանում կխաղա Վրաստանի հետ: Խաղերը նախատեսված են հոկտեմբերի 11-ին: