կարևոր
927 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 21:55

Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն

Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն

  
Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն: Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը երկու անգամ փորձելով սպառնալ Յուրչենկոյի դարպասին: 9-րդ րոպեին Հայաստանի հավաքականն աջ եզրում ստացավ տուգանայինի իրավունք, որն իրացրեց Տիգրան Բարսեղյանը, սակայն Աստանայի հարձակվողի հարվածը բարձր ստացվեց:

Առաջին կեսի միջնամասում գնդակին ավելի շատ տնօրինում էր Հայաստանի հավաքականը: 44-րդ րոպեին Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի գրոհներն ավելի վտանագվոր էին:

Հանդիպման 65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշեց Վահան Բիչախչյանը եւ խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց երիտասարդ ֆուտբոլիստը կարող էր հերոսանալ, սակայն նպաստավոր դիրքից հարված կատարեց եւ մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, խառնաշփոթից հետո գնդակը հայտնվեց Անգուլո Վբեյմարի մոտ, ով էլ բավականին մեծ հեռավարությունից հուժկու հարվածով կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը: