կարևոր
1262 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-08 21:43

Տղամարդը մահացել է որդու պատահական կրակոցից. Գավառի ոստիկանների բացահայտումը

Տղամարդը մահացել է որդու պատահական կրակոցից. Գավառի ոստիկանների բացահայտումը

Գավառի բժշկական կենտրոնից սեպտեմբերի 7-ին ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտել են մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ «Մահացել էր հրազենային վիրավորումից։

Ոստիկանների միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետևանքով 65-ամյա տղամարդը մահացել է։

36-ամյա որդին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։