12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.
«Այսօր անցկացված վերահսկողության արդյունքում մարզերում հայտնաբերվել են որոշակի խախտումներ թույլ տված տնտեսավարողներ: Դրանք քիչ են, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր թերացողների մոտ, այս դեպքերում էլ հիմնականում խախտվել են ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը:
ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքներ, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:
ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվելու են»,- ասված է հաղորդագրության մեջ: