29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալվեց Լյուքսեմբուրգին:
Հայաստանի Մ21 տարեկանների թիմը առաջինը բացեց հանդիպման հաշիվը: Խաղի 24-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը: Սակայն տանտերերը` Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները, րոպեներ անց` 37-րդ րոպեին, վերականգնեցին հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Կորացը:
Երկրորդ կեսում թիմերի փոխանակվեցին մի շարք գոլային պահերով, սակայն միայն լրացուցիչ ժամանակում Լյուքսեմբուրգի խփեց հաղթական գնդակը` Լյուքսեմբուրգ-Հայաստան` 2:1
Հայաստանի երիտասարդական ընտրանին ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերին`արտագնա խաղում մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: Այդ խաղը նախատեսված է հոկտեմբերի 13-ին: