կարևոր
779 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 23:07

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել Երևանի պատմամշակութային հուշակոթողների տարածքներում

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել Երևանի պատմամշակութային հուշակոթողների տարածքներում

ՀՀ պարետի օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի հուշարձանների և պատմամշակութային հուշակոթողների հարակից տարածքներում սեպտեմբերի 8-ին իրականացրած խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում էական խախտումներ չի գրանցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում այնուամենայնիվ արձանագրվել են թերություններ․ երբեմն չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, արդի է նաև դիմակի ոչ պատշաճ կրումը։

ԲԸՏՄ մասնագետներն ամենօրյա լայնածավալ մշտադիտարկումների և ստուգայցերի ընթացքում հորդորում են պահպանել զգոնություն և խստորեն հետևել հակահամաճարակային անվտանգության կանոններին»,- ասված է հաղորդագրության մեջ։