30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Բեկ Թեմուրյանը Հայաստանի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր»,- գրել է Կարապետյանը:
Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունը կկրի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցը: