15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Այս մասին նշում է Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետի որոշմանը, որով վերացվել են երկիր մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները»,- ասված է հաղորդագրությունում:
ՊԲ-ն զինծառայողների հարազատներին խնդրում է ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին:
Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը: