կարևոր
1117 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 19:07

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 27,5 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 27,5 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 27 միլիոն 555 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 897 հազարը: Ապաքինվել է ավելի քան 19 միլիոն 653 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 488 հազար 716 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 193 հազար 596 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 միլիոն 313 հազար 129-ի, մահերինը՝ 73 հազար 105-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 4 միլիոն 147 հազար 794, մահերինը՝ 127 հազար 1: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 35 հազար 789 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 99 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 17 հազար 993 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 691 հազար 575 է, մահերինը՝ 29 հազար 976:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 391 հազար 112 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 22 հազար 542: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 281 հազար 509-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 730 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1729-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 10-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 144, որից ապաքինվել է 80 հազար 335-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 322 հազար 237 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 264 հազար 684 ընդհանուր, 7 հազար 589 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 120 հազար 348, մահերինը՝ 205: Եգիպտոսում առկա է 100 հազար 41 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 541 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 74 հազար 454 է, մահացածներինը՝ 390: Լիբանանում կա 20 հազար 826 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 200: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3229-ի: Վարակի հետևանքով մահացել է 137 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: