կարևոր
929 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 18:48

Մեկամսյա դադարից հետո այսօր վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մեկամսյա դադարից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսվեցին սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները:

Դատարանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի` դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու միջնորդությանը: Այն սակայն, դատավորը մերժեց առանց խորհրդկցական սենյակ հեռանալու:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։