կարևոր
967 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 16:07

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ երկորդ նախագահի պաշտպանական թիմից։

Օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքը որոշումը։ Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։

Սեպտեմբերի 8-ին պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։