կարևոր
1374 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 15:42

Նարեկ Մալյանը մեղադրել է եզդի հասարակական ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանին ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ

Նարեկ Մալյանը մեղադրել է եզդի հասարակական ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանին ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ

ՎԵՏՕ նախաձեռնության նախագահ Նարեկ Մալյանը մեղադրել է եզդի հասարակական ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանին ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ:

Մալյանի պնդմամբ, Սուլթանյանը Իրաքում հարցազրույց է տվել իրաքյան  «Ezdi.News»-ին եւ նշել, որ եզդիների իրավունքները Հայաստանում ոտնահարվում են, մասնավորեպես՝ իբր 1988 թվականին Հայաստանում շովինիստական շարժում է գործել եւ այդ շրջանում հարձակումներ են եղել եզդիների դեմ։

Նշված հարցազրույցում Սուլթանյանը հայտնել է նաեւ, իբր Հայաստանում եզդի ժողովրդի մաշակույթն ու կրթությունը ոչնչանում են: Եզդիների համայնքի մեկ այլ ներկայացուցիչ՝ լրագրող Բորիս Մուրազին սեպտեմբերի 8-ի ասուլիսին հերքել է Սուլթանյանի ասածները:

ՎԵՏՕ-ի նախագահն էլ ավելացրել է, որ դիմելու են Ազգային անվտանգության ծառայությանը՝  այս հարցին վերջնական լուծում տալու համար, քանի որ Սուլթանյանը նման կարծիքներ սկսել է հայտնել 2019 թվականին «Բաց Հասարակության հիմնադրամից» դրամաշնորհ ստանալուց հետո։