կարևոր
1832 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-08 15:05

2020-ի «Գլոբալ Էներգիա» մրցանակի դափնեկիրներ են դարձել գիտնականներ Իտալիայից, ԱՄՆ-ից եւ Հունաստանից

2020-ի «Գլոբալ Էներգիա» մրցանակի դափնեկիրներ են դարձել գիտնականներ Իտալիայից, ԱՄՆ-ից եւ Հունաստանից

2020 թվականին «Գլոբալ Էներգիա» միջազգային Էներգետիկական մրցանակի դափնեկիրներ են դարձել Կառլո Ռուբիան Իտալիայից «Ավանդական Էներգտիկա» անվանակարգում, Փեյդուն Յանն ԱՄՆ-ից «Ոչ ավանդական Էներգտիկա» անվանակարգում եւ Նիկոլաոս Խատցիարգիրուն Հունաստանից «Էներգիայի կիրառման նոր եղանակներ» անվանակարգում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Գրան Սասո գիտական ինստիտուտի պրոֆեսոր, CERN կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն, Իտալիայի ցմահ սենատոր Կառլո Ռուբիան պարգեւատրվել է միջուկային թափոնների օգտահանման համատեքստում կայուն Էներգետիկայի եւ բնական գազի պիրոլիզի զարգացմանն աջակցելու համար:

Քավլիի անվան Էներգետիկական նանոգիտության ինստիտուտի (ENSI) տնօրեն, Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Փեյդուն Յանը՝ նանոմասնիկների հիման վրա արեգակնային պանելների գյուտի եւ արհեստական ֆոտոսինթեզի ոլորտում մշակումների համար: Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլաոս Խատցիարգրիուն՝ Էլեկտրացանցերի աշխատանքի կայունացման գործում ավանդի, արհեստական ինտելեկտի օգտագործմամբ խելացի Էլեկտրացանցերի եւ միկրոցանցերի մշակման համար:

Հայտարարման արարողությունը տեղի է ունեցել Ցիոլկովսկու անվան Տիեզերագնացության պետական թանգարանի հրապարակում: Տեսակապով արարողությանն է միացել Մրցանակի շնորհման միջազգային կոմիտեի նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը, որն էլ հայտարարել է դափնեկիրներին:

«Գլոբալ Էներգիա» միջազգային Էներգտիկական մրցանակը պարգեւ է Էներգետկայի բնագավառում ակնառու գիտական հետազոտությունների եւ գիտա-տեխնիկական մշակումների համար, որոնք աջակցում են Երկրի վրա Էներգիայի աղբյուների արդյունավետության եւ բնապահպանական անվտանգության բարձրացմանը:

2003 թվականից արդեն մրցանակի դափնեկիրներ են դարձել 42 գիտնականներ 15 երկրներից՝ Ավստրալիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Դանիայից, Իտալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից եւ Ճապոնիայից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 39 միլիոն ռուբլի: