Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ ավտովթարի հետևանքով մարդու մահվան համար: Դերասանին կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում:
Դատարանը համարել է, որ Եփրեմովի ուղղումը հնարավոր չէ առանց հասարակությունից մեկուսացման։ Դատարանը նաեւ երեք տարի ժամկետով զրկել է դերասանին վարորդական իրավունքից եւ նրանից 800 հազար ռուբլի է բռնագանձել՝ հօգուտ վթարի հետեւանքով զոհվածի ավագ որդու:
Նշվում է, որ դատավճիռը կայացնելիս դատարանը հաշվի է առել նրա մեղավորության ճանաչումը եւ դրական բնութագրերը:
«Դատարանը հաշվի է առնում Եֆրեմովի մեղադրանքի խոստովանությունը նախաքննության փուլում եւ վերջին խոսքում, երեխաների առկայությունը, անձի դրական բնութագրերը եւ բարեգործությամբ զբաղվելը», - ասված է դատավճռում:
Դատախազը դատարանից պահանջել է դերասանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Եփրեմովը ինքը կարծում էր, որ դատարանը նրան կնշանակի ութ տարի: Տուժողներն ու նրանց պաշտպանները հայտարարել են, որ կպաշտպանեն դատարանի վճիռը եւ այն չեն բողոքարկի:
Հիշեցնենք, որ Եֆեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել է Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը՝ Սերգեյ Զախարովը, հոսպիտալացվել էր գանգուղեղային փակ վնասվածքով, սակայն ավելի ուշ մահացել էր:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին դերասանը հարբած է եղել, իսկ ավելի ուշ նրա արյան մեջ թմրանյութի առկայություն են հայտնաբերել: Առաջին հարցաքննության ժամանակ Եֆրեմովը չի կարողացել հիշել, թե ինչ է տեղի ունեցել, բայց իր մասնակցությունը չի հերքել (դա ամրագրված է գործի նյութերում): Ողբերգությունից մի քանի օր անց դերասանը տեսանյութ էր ձայնագրել՝ ներողություն խնդրելով զոհվածի ընտանիքից։ Սակայն Զախարովի հարազատները դա չեն ընդունել, ինչպես նաեւ առաջարկված նյութական օգնությունը։