կարևոր
932 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 13:44

Կալիֆոռնիայում կրակի ճիրաններում է հայտնվել 881․4 հազար հա տարածք․ կա 8 զոհ

Կալիֆոռնիայում կրակի ճիրաններում է հայտնվել 881․4 հազար հա տարածք․ կա 8 զոհ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների մակերեսն ընթացիկ տարում գերազանցել է 881․4 հազար հեկտարը՝ այդպիսով գերազանցելով նախորդ հակառեկորդը. տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանի հակահրդեհային ծառայությունը։

Նշվում է՝ 2 տարի առաջ կրակը տարածվել էր 793․2 հեկտար տարածքում։ 

Գրեթե 4000 շինություն ոչնչացրած տարերային աղետի զոհ է դարձել 8 մարդ, իսկ կրակի օջախների թիվը հասել է 7563-ի։