կարևոր
1165 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-08 13:23

Հայաստանում կառավարության օժանդակության ծրագրերով իրականացվել է մոտ 80 մլրդ դրամի վարկավորում

Հայաստանում կառավարության օժանդակության ծրագրերով իրականացվել է մոտ 80 մլրդ դրամի վարկավորում

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում բանկերը կառավարության օժանդակության ծրագրերով իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում: Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս տարվա ֆենոմենը կայանում է նրանում, որ վարկավորման հիմնական աճն արձանագրում ենք երկու սեգմենտում՝ գյուղ և բիզնես վարկեր: Եվ աճի հիմնական դրայվերներից մեկն էլ հենց կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումն է, որը իրականացվում է բանկերի հետ համատեղ: Ու մենք կառավարության օժանդակության ծրագրերով մոտ 80 մլրդ դրամի վարկավորում ենք իրականացրել»,-ասել է Գալստյանը:

Բանկերն իրենց սեփական միջոցների հաշվին ևս վարկավորում իրականացում են: Ընդ որում, սպառողական վարկերի աճը որոշակի դանդաղում ունի,  անցյալ տարի ավելի թույլ էին աճում բիզնես վարկերը, այս տարի՝ ավելի արագ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով մշակել էր օժանդակության ծրագրեր, այդ թվում արտոնյալ վարկերի տեսքով: