կարևոր
963 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 12:53

ՆԱՏՕ-ի երկրները ծովային գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում

ՆԱՏՕ-ի երկրները ծովային գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում

ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը գործողություն կանցկացնեն Ծայրագույն Հյուսիսում՝ «նպատակ ունենալով ցուցադրել նավագնացության ազատության նկատմամբ իրենց հանձնառությունը տարածաշրջանում»: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:

Դրան կմասնակցեն Միացյալ Թագավորության ՌԾՈՒ-ի 23 Sutherland տեսակի ֆրեգատը եւ Tidespring տանկերը: Նաեւ կգործարկվեն ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի «Առլի Բերք» տեսակի USS Ross Էսկադրային ականակիրը եւ նորվեգական Thor Heyerdahl ֆրեգատը՝ դանիական պարեկային ինքնաթիռի պաշտպանությամբ:

«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Դանիան եւ Նորվեգիան համագործակցում են՝ նպատակ ունենալով բարձրացնել մեր պատրաստակամությունը Ծայրագույն Հյուսիսում անցկացվող գործողությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության բարձրացման նկատմամբ, որը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի շահերի համար»,-ասված է բրիտանական նավատորմի հայտարարության մեջ:

Գործողությունը կդառնա մայիսյան զորավարժությունների շարունակությունը, որոնց ընթացքում Բարենցի ծովի ջրատարածք էր մտել Kent բրիտանական ֆրեգատը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ուժ ցուցադրելու ՆԱՏՕ-ի ձգտումը, Ռուսաստանի սահմանների մոտ ավելացնելով դաշինքի ինտենսիվ հետախուզական գործողությունները, անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ: