կարևոր
835 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 12:30

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել

COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել, առաջիկայում մատակարարումներ են սպասվում տարածաշրջաններ: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել են գերատեսչությունում, պատվաստանյութն անցել է անհրաժեշտ բոլոր լաբորատոր փորձարկումները:

Օգոստոսին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս»:

ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել էհինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: