23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային ձերբակալել են Բելառուս-Ուկրաինա սահմանին:
Մյուս երկու ընդդիմադիր գործիչներին՝ Անտոն Ռոդնենկովին եւ Իվան Կրավցովին, հաջողվել է լքել երկիրը: Նրանք արդեն Ուկրաինայում են:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ էին շրջանառվում, որ Մինսկի կենտրոնում առեւանգել են Համակարգող խորհրդի անդամներին: Այդ տեղեկություններից հետո Եվրամիությունը, առանձին նաեւ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան պահանջել էին Բելառուսի իշխանություններից ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: