կարևոր
1277 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-08 11:44

Թող վերադառնա. Գախարիան՝ Սահակաշվիլիի՝ Վրաստան հնարավոր վերադարձի մասին

Թող վերադառնա. Գախարիան՝ Սահակաշվիլիի՝ Վրաստան հնարավոր վերադարձի մասին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարություն է տարածել առ այն, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերադարձը Վրաստան չի կարող խանգարել երկրում տիրող նախընտրական հանգիստ գործընթացին:

Նա, մասնավորապես, նշել է.  ««Միացյալ ազգային շարժումը» և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միությունն այսօր Սահակաշվիլիին հայտարարել են որպես երկրի վարչապետի՝ իրենց թեկնածու: Ինչպես նախկին նախագահն ինքն էր գրել իր ֆեյսբուքյան էջում, սեպտեմբերի 7-ին նա կներկայացնի հայրենիք վերադառնալու իր ծրագիրը: Մեկ անգամ էլ կասեմ՝ թող գա: Ոչ ոք և ոչինչ չի կարող կասկածի տակ դնել երկրի կայունությունը: Եվ ոչ ոք և ոչինչ կասկածի տակ չի դնի նորմալ, հանգիստ մթնոլորտում ընտրությունների անցկացումը»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ինքը համաձայնել է Վրաստանի վարչապետ դառնալ, եթե հաղթի ընդդիմությունը: