կարևոր
855 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-08 11:35

Դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաքննություն կսկսեն Փոստային ծառայության ղեկավարի նկատմամբ. WP

Դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաքննություն կսկսեն Փոստային ծառայության ղեկավարի նկատմամբ. WP

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ կառավարական բարենորոգման կոմիտեի մի խումբ դեմոկրատներ մտադիր են հետաքննություն սկսել Միացյալ Նահանգների Փոստային ծառայության ղեկավար Լուիս Դեջոյի նկատմամբ: Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը, կոնգրեսականները նաեւ կոչ են արել հեռացնելու Դեջոյին պաշտոնից՝ իր աշխատակիցներին հանրապետականների նախընտրական արշավտի համար նվիրատվություններ անել հարկադրելու մեղադրանքների համար:

Ինչպես նշում է թերը, Փոստային ծառայության ղեկավարին կասկածում են, որ նա իր նախկին աշխատակիցներին փոխհատուցել Է նրանց կողմից արված մուծումները հօգուտ Հանրապետական կուսակցության՝ նրա կողմից պաշտպանվող անդամների արշավի: Աշխատակիցներին խրախուսել նվիրատվություններ անելու թույլատրելի է, սակայն նրանց ծախսերի փոխհատուցումը դաշնային օրենսդության եւ Հարավային Կարոլինայի նահանգի օրենքների խախտում է:

Կոմիտեի ղեկավար Քերոլին Մելոնին (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից), նկատի ունենալով օգոստսին ծառայության ղեկավարի կողմից կոմիտեին ցուցմունքներ տալը, հայտարարել Է, որ Դեջոյը կարող էր խաբել երդում տված ժամանակ: Հարցաքննության ընթացքում նա ժխտել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրաշավին մուծումներ անելու համար պաշտոնատար անձանց վճարումներ իրականացնելու մեղադանքները: Միացյալ Նահանգներում Փոստային ծառայությունը փաստորեն ինքնուրույն գերատեսչություն է դաշնային կառավարության կազմում: Արդեն 13 տարի անընդմեջ այն բյուջեն փակում է պակասուրդով, որն այժմ կազմում է շուրջ 80 միլիարդ դոլար: Բազմիցս քննարկվել է այն մասնավորեցնելու հնարավորությունը: Դեջոյի կողմից սկսված բարենորոգումները հանգեցրել են խախտումների ծառայության աշխատնքում: