24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել 671,4 միլիարդ իենի (6,3 միլիարդ դոլարի) հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան․ գրում է ՏԱՍՍ-ը:
«671,4 միլիարդ իենի չափով այդ միջոցները նախատեսված են առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար: Մենք արդեն համապատասխան նախնական պարտավորագրեր ենք կնքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ»,- ասել է նա:
Գումարը կտրամադրվի լրացուցիչ բյուջեից, որը կառավարությունը հաստատել է տնտեսության օժանդակման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ճապոնիան արդեն պարտավորագրեր է ստորագրել AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության եւ եւ ամերիկյան Pfizer-ի հետ դրանց 120 միլիոն դեղաչափ փորձարարական պատվաստանյութերի գնման համար:
Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում եւս հինգ օտարերկրյա ընկերությունների հետ:
Երկրում նաեւ կատարվում է մի քանի պատվաստանյութերի մշակում եւ թեստավորում, սակայն հավանականություն կա, որ դրանց առեւտրային իրացումը կարող սկսվել ավելի ուշ, քան արտասահմանյան նմանակների վաճառքը, իսկ դեղաչափերի քանկը կլինի սահմանափակ: Ճապոնիայի կառավարությունն ապրիլին եւ հունիսին երկու անգամ հավանություն է տվել ընթացիկ ֆինանսական տավա բյուջեում ուղղումներին: Դրանց միագումար ծավալը կազմել է 57,5 տրիլիոն իեն (553 միլիարդ դոլար):