Էստոնիայի ֆուտբոլի ազգային թիմից Իլյա Անտոնովը Հայաստանի ընտրանուն ուժեղ ոգով թիմ է համարում:
«Ես մեկ տարի հանդես եմ գալիս Հայաստանի առաջնությունում, որը բավականին ուժեղ մրցաշար է, որին մասնակցում են լավ ֆուտբոլիստներ: Այո, Հենրիխ Մխիթարյանը լավագույններից է, սակայն Հայաստանի ընտրանին լավ թիմային ոգի ունի»,- նախախաղային առցանց ասուլիսին ասել է Անտոնովը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: