կարևոր
1142 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 22:57

ԱԱՏՄ-ն ավելի քիչ խախտումներ է գրանցել «Գլորիա» կարի ֆաբրիկայում և մարզային ամբուլատորիաներում

ԱԱՏՄ-ն ավելի քիչ խախտումներ է գրանցել  «Գլորիա» կարի ֆաբրիկայում և մարզային ամբուլատորիաներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության տարածքում շարունակել է պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքը։ Նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը  հետամուտ լինելով՝ ԱԱՏՄ-ն սեպտեմբերի 7-ին կրկնայց է կատարել ավելի վաղ կասեցված Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«ԱԱՏՄ մասնագետներն արտադրամասում արձանագրել են առավել բարվոք պատկեր։ Նախկին ստուգայցից հետո արտադրամասում ավելացել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող աղբամանների թիվը, սակայն դեռևս չի ապահովվել անհրաժեշտ բավարար քանակ։ Բացի այդ՝ որոշ աշխատակիցներ եղել են առանց դիմավահանի։ Տեսչականի մասնագետները կազմել են արձանագրություններ պարետատուն ներկայացնելու համար։

ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում են նաև բժշկական կազմակերպություները։ Դրանց թվում այսօր դիտարկվել են Արմավիրի մարզի գյուղական ամբուլատորիաները։ Տեսչական մարմնի մասնագետների պարբերական մշտադիտարկումների և իրազեկման ու խորհրդատվության աշխատանքների շնորհիվ այստեղ հակահամաճարակային կանոնների խախտումներ չեն արձանագրվել։
 Անվտանգության կանոնների խախտումների հետքերով ԱԱՏՄ աշխատակիցները դիտարկել են նաև մայրաքաղաքի, Մասիս, Կապան, Սիսիան քաղաքների դեղատները, մանրամեծածախ առևտրի կետերն ու գեղեցկության սրահները։

Խստացված ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվել են նաև կասեցման աշխատանքները, մասնավորապես, Սյունիքի մարզում կասեցվել է 4 տնտեսավարողի՝ մեկ գեղեցկության սրահի և մանրածախ առևտրի 3 կետի գործունեություն։
 Ամփոփելով նախորդ՝ կիրակի օրը ողջ մայրաքաղաքում համաժամանակյա ստուգայցի արդյունքները, ԱԱՏՄ-ն դիտարկված շուրջ 340 տնտեսավարողից պարետին կասեցման միջնորդություն է ուղարկել ընդամենը 18-ի մասով։ ԱԱՏՄ կիրակնօրյա ստուգայցը բացառիկ էր այն առումով, որ եթե նախորդիվ ուժեղացված ստուգայցերն անցկացվում էին առանձին վարչական շրջաններում, ապա այս  անգամ այն ողջ Երեւանով մեկ էր՝ միաժամանակ։

ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման»,- ասված է հաղորդագրության մեջ։