կարևոր
1156 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-07 21:48

ԱՀ նախագահը մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացմանը

ԱՀ նախագահը մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Լուրը հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր մարզաձևերի զարգացումն Արցախում՝ այն դիտարկելով առողջ սերունդ դաստիարակելու համատեքստում:

Միջոցառմանը նախագահին ուղեկցում էր  ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը: